Սեյրան Օհանյանը հերքում է իր՝ վարչապետ դառնալու մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերքում է լուրերն այն մասին, թե ինքն ստանձնելու է ՀՀ վարչապետի կամ փոխվարչապետի պաշտոնը:”Ես ձեզ կարող եմ միայն ասել, որ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: Թե հետագայում ես որտե՞ղ կպաշտոնավարեմ, կմնա՞մ որպես ՀՀ պաշտպանության նախարար, կորոշի քաղաքական թիմը”,- ասել է նա։
Սեյրան Օհանյանը նշել է նաև, որ ադրբեջանական կողմի գործողությունները պետք է արձանագրեն միջազգային դիտորդները, իսկ հայկական կողմն այս տարիներին նախահարձակ չի եղել: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որոնց համաձայն հայկական կողմը իրականացրել է պատժիչ գործողություններ։ Լուրերը տարածվել էին նաև ադրբեջանական ԶԼՄ-ներով:




Լրահոս