Օսկարը նոր պայմանագիր ստորագրեց «Չելսի»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի կիսապաշտպան Օսկարը նոր պայմանագիր է ստորագրել Լոնդոնի «Չելսի»-ի հետ: Նա  անգլիական ակումբի կազմում հանդես կգա մինչև 2019թ.:

«Շատ երջանիկ եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել «Չելսի»-ի հետ: Ինձ դուր է գալիս խաղալ «Չելսի»-ում ու ապրել Անգլիայում: Այստեղ հիանալի 2 տարի եմ անցկացրել: Առջևում ևս 5-ն են»,- նշել է Օսկարը:

Հիշեցնենք, որ Օսկարն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 15 խաղ՝ խփելով 4 գոլ ու կատարելով 2 գոլային փոխանցում:




Լրահոս