Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացել է ազգային թիմին նվիրված կինոնկարի շնորհանդեսը, որին ներկա է եղել նաև հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
Նա լուսանկարվել է ֆուտբոլիստներ Մանուել Նոյերի, Մարիո Գյոտցեի և Թոմաս Մյուլերի հետ ու այդ լուսանկարները տեղադրել համացանցի իր էջում:































