Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի 24-ամյա կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կվերսկսի իր խաղերը գարնանը:
Ռուսական Известия պարբերականը գրում է, որ Արազն աստիճանաբար ապաքինվում է և արդեն կկարողանա օգնել իր թիմին: Նա 6 շաբաթ անց մարզումներ անցկացնելիս կսկսի նաև վազել, ապա՝ մարզվել գնդակով և անհատական ծրագրով:
Բժիշկների խոսքով՝ նա այս շրջանում ակտիվորեն կմարզվի և արդեն գարնանային մրցաշրջանի առաջին իսկ խաղում դուրս կգա խաղադաշտ: