«Միսս Տիեզերք. Ուկրաինա» մրցույթի կազմկոմիտեն պաշտոնական հայտարարություն է հրապարակել՝ ուկրաինուհի Աննա Անդերսի՝ մրցույթի եզրափակիչ փուլի մասնակցությունից հրաժարվելու վերաբերյալ: Այժմ Ուկրաինան ներկայացնելու իրավունքը փոխանցվել է Դիանա Գարկուշային: Այդ մասին տեղեկացրել է tochka.net-ը:
Աննա Անդերսը նման որոշումը պատճառաբանել է անձնական հանգամանքների առկայությամբ և հաջողություն մաղթել Դիանա Գարկուշային: Աննան շնորհակալություն է հայտնել իր բոլոր երկրպագուներին: