Դպրոցի բակում կրակոցներ են հնչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից armlur.am-ին  հաղորդեցին,  որ այսօր  Չարբախում  գտնվող  թիվ  79  ավագ դպրոցում   առավոտյան`  Վերջին զանգի  միջոցառումից  հետո,  դպրոցի բակում կրակոցներ են  հնչել: Րոպեներ  անց  դեպքի  վայր են ժամանել  ոստիկանության աշխատակիցները եւ  պարզվել է, որ շրջանավարտներից մեկի հայրը ոգեւորված տոնակատարությունից` որոշել է անակնկալ մատուցել աշակերտներին եւ մեքենայում գտնվող ատրճանակով  կրակ է բացել:  Ավելի ուշ պարզվել է, որ այն պատկանում է շրջանավարտի հորեղբորը: 




Լրահոս