Դատի են տվել Ռոման Վայդենֆելերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը նոյեմբերի 14-ին պետք է ներկայանա Դորտմունդի շրջանային դատարան։ 34-ամյա ֆուտբոլիստին դատի է տվել նրա տան այգում աշխատող դիզայները։ Պատճառն այն է, որ Վայդենֆելերը հրաժարվում է վճարել 11 հազար եվրո պարտքը:

Նշվում է, թե դարպասապահը վարձել էր դիզայներ, որպեսզի նա հետևի իր տան բույսերին։ Ապա նա  դժգոհ է մնացել դիզայների աշխատանքից՝ հրաժարվելով վճարել նրա աշխատավարձն ամբողջությամբ։




Լրահոս