Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երեւան քաղաքի թիվ 28 դեղատնից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Դեպքը տեղի է ունեցել 2014թ. օգոստոսի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում:
Առերևույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևան քաղաքի Մաշտոցի 23 հասցեում գտնվող «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 28 դեղատուն եւ հափշտակել հիգիենայի պարագաներ:
Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները (կից՝ տեսագրությունը) , որոնցում պատկերված են հափշտակության կադրերը։
Ովքեր տեղեկություն ունեն կադրերում երեւացող անձի մասին, խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին