ԿՈՎԱԼԸ՝ ԾԱՅՐԱՀԵՂ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին՝ Կովալին, հրահանգել է իր հաշվին արձակուրդ գնալ: Սարգսյանն ասել է, որ դեռեւս անհայտ է, թե ինչ է լինելու Կովալի հետ, այդ իսկ պատճառով ճիշտ կլինի, որ որոշ ժամանակով արձակուրդ գնա, մինչեւ նրա մասով կոնկրետ որոշում կայացնեն:  Կովալենկո Շահգալդյանն էլ դիմում է գրել, որ մայիսի 25-ից մինչու հունիսի 6-ն արձակուրդ մեկնի: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում մարզպետն ասել է, որ իր արձակուրդ գնալը կապված է անձնական կարեւոր խնդիրների հետ:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ Կոտայքի մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պարտության էր մատնել ՀՀԿ-ին, ինչի համար Սերժ Սարգսյանը բարկացել է մարզպետի վրա:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ մարզպետը, հասկանալով իր ծանր վիճակը, որոշել է անհապաղ հանդիպել Սերժ Սարգսյանին: Շահգալդյանի մտերիմները պատմում են, որ նա այս օրերին փորձեր է անում ՀՀԿ նախագահի հետ հանդիպելու համար, սակայն նրան չի հաջողվում. Սերժ Սարգսյանը չի ընդունում ու չի լսում: Մարզպետին մտերիմները խորհուրդ են տվել դիմել ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանին, որպեսզի միջնորդի հանդիպել Սերժ Սարգսյանին: Գալուստ Գրիգորիչն էլ հորդորել է մայիսի 24-ի ՀՀԿ-ի նիստից առաջ փորձել հանդիպել Սերժ Սարգսյանին՝ հարցը քննարկելու համար:




Լրահոս