ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ ԲՐՅՈՒՍՈՎԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ դասախոսներ  դիմել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գասպարյանին` հրաժարվելով վարչական պաշտոնից: «Չհանդուրժելով Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նկատմամբ հետեւողականորեն իրականացվող ապօրինությունները՝ ի նշան բողոքի՝ հրաժարվում եմ զբաղեցրած վարչական պաշտոնով նպաստել բուհի բարի համբավի ոտնահարմանը»,-ասված է դիմումում, որը ստորագրել են ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական, գիտխորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը, ԵՊԼՀ ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ, գիտխորհրդի անդամ Գոհար Ավետիսյանը, ԵՊԼՀ գիտության եւ միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտորի գիտության գծով տեղակալի` գիտական մասի ղեկավար, գիտխորհրդի անդամ Նունե Դիլանյանը, ԵՊԼՀ մագիստրոսական եւ հետբուհական ծրագրերի ղեկավար, գիտխորհրդի անդամ Լիանա Պետրոսյանը, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, գիտխորհրդի անդամ Նվարդ Մանասյանը:




Լրահոս