Ամենաթանկարժեք գրպանի ժամացույցը Ժնևի Sotheby’s աճուրդում վաճառվել է 21,3 մլն դոլարով:
Henry Graves Supercomplication կոչվող ժամացույցը, որը պատրաստված է 24 կարատանոց ոսկուց, 500 գրամ քաշ ունի: Այն 1930թ. պատրաստել է շվեցարական Patek Philippe ընկերությունը՝ Նյույորքյան բանկիր Հենրի Գրեյվսի պատվերով: Վերջինս գրազ էր եկել այլ մեծահարուստների հետ, որ կունենա աշխարհում ամենաբարդ ժամացույցը:
Բացի սովորական՝ ժամ րոպե և վայրկյան ցույց տվող սլաքներից ժամացույցն ունի ևս 24 մեխանիզմ՝ օրացույց, քրոնոգրաֆ, լուսնի փուլերի օրացույց և այլն:
Այս ժամացույցի պատրաստումն 8 տարի է տևել:
Ժամացույցն աճուրդով վաճառվել է իր վերջին սեփականատիրոջ՝ Քաթարից արվեստի գործերի հավաքածուի տեր Սաուդ բին Մուհամմեդ ալ-Տանիի մահվանից ընդամենը 2 օր անց: Նա մեծ գումար էր պարտք Sotheby’s-ին, և ժամացույցի վաճառքը կփակի այդ պարտքը. հայտնում է BBC-ն: