«Անալիտիկ» կենտրոնը հերթական անգամ նախաձեռնել է «ԱՍ» մրցանակաբաշխությունը, որը նպատակ ունի պարզել տարվա լավագույններին: Ընտրելու են նաև տարվա լավագույն պատգամավորին, որի առաջատար երեք հորիզոնականներն այս պահի դրությամբ բավական հետաքրքիր են դասավորվել:
Առաջին հորիզոնականում՝ 2068 ձայնով ոչ ավել, ոչ պակաս Ռոբերտ Սարգսյանն է՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին: Երբևէ ելույթ չունեցած, հարցերով հանդես չեկած պատգամավորն այսօր արդեն վայելում է առաջատարի պատիվը:
Երկրորդ հորիզոնականում է գտնվում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նրա գործունեությանն ավելորդ է անդրադառնալ. նրա անունն արդեն խոսում է իր փոխարեն:
Իր բառապաշարով հայտնի Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը», բավարարվել է միայն երրորդ հորիզոնականով: Նա ստացել է 1479 ձայն և շատ քիչ է ետ մնում Ս. Ալեքսանյանից:
Ինչ խոսք, պայքարը թեժ է. ով կարժանանա «լավագույնի» կոչմանը, պարզ կդառնա քվեարկության ավարտից հետո: