ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՈՒ 37 ԹԻՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հայտնի է, այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ինքը պատգամավոր է ընտրվել, սակայն չի կարող մանդատ ստանալ՝ մանրամասնելով դրա պատճառները: armlur.am –ը հետաքրքրվեց, թե արդյոք պատճառն այն էր, որ Սերժ Սարգսյանը հրահանգել էր արգելել Հմայակի մուտքը Ազգային ժողով: “Դուք հաճույք եք ստանու՞մ չեմ հասկանում, որտեղից ձեզ այդ տեղեկությունը: Ես ասեկոսեներ չեմ մեկնաբանելու: Հո 37 թիվը չի, որ ինչ -որ մեկը ինձ ստիպի կամ  ցանկություն ունենա պարտադրել, որ ես չվերցնեմ մանդատ կամ վերցնեմ”,- armlur.am -ի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ: 
Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 14-ին “Ժողովուրդ” օրաթերթը հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, տեղեկություն էր տարածել, որ առաջնորդ Սերժ Սարգսյանը կտրուկ դեմ է, որպեսզի ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հ. Հովհաննիսյանը պատգամավորի մանդատ ստանա: Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ Սարգսյանն ասել է, թե բացառվում է, որ Հմայակ Հովհաննիսյանը խորհրդարան մտնի, քանի որ ինքը դժգոհ է Հովհաննիսյանի պահվածքից: ՀՀԿ առաջնորդի կարծիքով, Հմայակ Հովհաննիսյանն անաղուհաց մարդ է եւ իր տարիների արածները չի գնահատել: 
http://www.armlur.am/index.php?page=article&id=25998




Լրահոս