2500 տարի անց Սոկրատեսն արդարացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունաստանում ավարտվել է Սոկրատեսի դատավարությունը. անտիկ շրջանի փիլիսոփան արդարացվել է իր մահից մոտ 2500 տարի անց: Սոկրատեսի դատավարությունը վարել են 10 հայտնի իրավաբաններ` Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Հունաստանից, եւ 866 հանդիսատես: Դատավորների կարծիքները հավասարաչափ են բաժանվել, իսկ հանդիսատեսներից 584-ը փիլիսոփային անմեղ է համարել, 282-ը՝ մեղավոր: Այսպիսով, Սոկրատեսն արդարացվել է:  Սոկրատեսի դեմ դատավարությունը տեղի է ունեցել Ք.ա. 399թ.: Փիլիսոփան մեղադրվում էր աստվածներին չընդունելու մեջ: Նա մեղավոր է ճանաչվել եւդատապարտվել մահապատժի: Բանտում նա թույն է խմել եւ մի քանի րոպե անց մահացել: 




Լրահոս