Մեկնարկեց Հայաստանի երեվանյան նորաձեվության շաբաթ-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ ՀՀ Կառավարության նիստերի դահլիճի ճեմասրահում տեղի ունեցավ Հայաստանում նորաձևության և դիզայնի ոլորտում Ազգային չորրորդ Մրցանակաբաշխությունը և Հայաստանի Երևանյան նորաձևության շաբաթ նորաձևության փառատոնի բացումը: Նորաձեւության շոու-ցուցադրության ընթացքում իրենց հավաքածուները ներկայացրեցին հայ մոդելավորողներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից և Թուրքիայից:
Ինչպես լրագրողներին հայտնեց Հայաստանի երեւանյան նորաձեւության շաբաթ նախագծի հիմնադիր Արման Անտոնյանը, մրցանակաբաշխության ընթացքում վկայականներ կստանան վերջին տարիներն Հայաստանում նորաձեւության եւ դիզայնի ոլորտում զգալի  ավանդ ներդրած տասը անհատ. ,Կցուցադրվեն բրենդային խանութների, հայրենական արտադրողների եւ աշխարհի տարբեր մոդելավորողների գործեր: Հուսով ենք, որ ,նորաձեւության շաբաթըե հետագա զարգացում կապրի ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրսե: Ա. Անտոնյանը հավելեց, որ առաջիկայում Հայկական նորաձեւության շաբաթ է նախատեսվում անցկացնել նաեւ Փարիզում:
Նշենք, որ փառատոնը 2010 թվականին անցկացվել է Մոսկվայում` նշելով  գործունեության 10-րդ տարեդարձը` հայ եւ ռուս հայտնի դիզայներների եւ մոդելավորողների մասնակցությամբ: 2000թ-ից մինչ այսօր փառատոնին մասնակցել են հայ եւ այլազգի բազմաթիվ մոդելավորողներ եւ ավարտական կուրսերի ավելի քան 200 ուսանող-դիզայներ:




Լրահոս