
Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ժերոմ Բոատենգը բարձր է գնահատել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսի ֆուտբոլային հմտությունները:
Նշենք, որ Բոատենգն ու Կրոսը թիմակիցներ են Գերմանիայի հավաքականում:
«Կրոսի խաղամակարդակը կարելի էր գնահատել դեռ աշխարհի առաջնության ժամանակ: Մարտավարության առումով նա գրեթե անթերի ֆուտբոլիստ է. հիանալի է խաղում ինչպես ձախ, այնպես էլ՝ աջ ոտքով: Նա այժմ հանդես է գալիս աշխարհի լավագույն ակումբներից մեկի կազմում», – նշել է Բոատենգը: