Իսրայելական Forbes-ը կազմել է ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունների ցանկը: Ինչպես տեղեկացնում է Haaretz-ը, ամենահարուստ կազմակերպությունն է «Իսլամական պետությունը», որը վերահսկում է Իրաքի և Սիրիայի զգալի հատվածը:
Իսլամիստները տարեկան եկամուտը կազմել է 2 մլրդ դոլար: Նշվում է, որ ԻՊ-ն իր տարեկան եկամուտների մակարդակով պատմության մեջ նախադեպ չունի:
Երկրորդ տեղում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որի տարեկան եկամուտը ԻՊ-ից երկու անգամ ցածր է:
Երրորդ տեղը զբաղեցնում է Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի կազմակերպությունը, որի տարեկան եկամուտը կազմում է 600 մլն դոլար: Առաջին հնգյակում են նաև լիբանանյան «Հեզբոլլահը» ($500 մլն) և իսլամիստական «Թալիբանը» ($400 մլն):
«Ալ-Քաիդան» և նրա դաշնակիցները հայտնվել են վեցերորդ տեղում, նրանց տարեկան ընդանուր եկամուտը կազմում է 150 մլն դոլար: