
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Եվրո-2016 ընտրական փուլի՝ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղից առաջ անդրադարձել է հավաքականին և ընդգծել ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Հենրիխ Մխիթարյանի կարևորությունը:
«Այժմ մեր կազմն ուժեղ է: Սերբիայի հետ նախորդ խաղում ապացուցեցինք, որ կարող ենք գրավել մրցակցի դարպասը և չպարտվել: Մխիթարյանի ու Մովսիսյանի դերը շատ կարևոր է: Հավատում եմ Հայաստանի հավաքականի հաջողությանը: Կարևոր է, որ անկախ մրցակցից՝ խաղադաշտ ենք դուրս գալիս միավորներ վաստակելու համար»,- նշել է նա: