ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը կարծում է, որ Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունների միավորումը որևէ կերպ չի թուլացնի մեկը մյուսին, այլ ընդհակառակը՝ կնպաստի դրանց արդյունավետության բարձրացմանը:
Լրագրողների հետ զրույցում Վաչե Տերտերյանը նաև նշեց, որ միավորման նպատակն ավելի արդյունավետ աշխատանքն է, և որ երկու գերատեսչությունների բյուջեն կառավարության կողմից չի ավելացվելու:
Անդրադառնալով կադրերի կրճատմանը՝ Տերտերյանն ասաց. «Կրճատումներ շատ չեն լինի, միայն ֆունկցիոնալ բաժինները, որոնք կկրկնեն իրար»: