Իրական կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է կործանվել հայկական ուղղաթիռը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում են հայտնվել կադրեր երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անկումից:

Ներկայացվող կադրերում երևում է, թե ինչպես է խաղաղ թռիչքի պահին ուղղաթիռը կործանվում հասցված հարվածից:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը խոցվել էր ուսումնավարժական թռիչքի ժամանակ. նրանում գտնվող զինծառայող 3 օդաչուները զոհվել էին:

Հիշեցնենք նաև, որ այսօր Ադրբեջանը Ղարաբաղի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել և այդ մասին համապատասխան կարգով տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին:




Լրահոս