Այսօր մեծ գրող Միքայել Նալբանդյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ գրող և բանաստեղծ Միքայել Նալբանդյանի ծննդյան օրն է: Նա ծնվել  է 1829թ. նոյեմբերի 14-ին:

Միքայել Նալբանդյանը հեղափոխականի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ։ Իր ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել Ռափայել Պատկանյանի շնորհիվ։

1859 թվականին առողջական պատճառներով մեկնել է Եվրոպա, իսկ երբ 1862 թվականին վերադարձավ, ևս մեկ անգամ մեկնեց եվրոպական գլխավոր կենտրոնները, բայց ենթարկվեց ոստիկանական քննության. նրա մոտ գտան ռուս հեղափոխականների նամակներ։ Նալբանդյանը իբրև կասկածելի գործիչ բանտարկվեց երեք տարով։ Բանտից ազատվելուց արդեն շատ վատ էր նրա առողջական վիճակը՝ անբուժելի թոքախտ էր։ Մահացավ 1866 թ. մարտի 31-ին։

Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։




Լրահոս