Դաստիարակչական ապտակ եմ տվել. Սամվել Ֆարմանյան. hraparak.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Hraparak.am-ը գրում է. Ազգային ժողովի այսօրվա նիստի ավարտից հետո, երբ պատգամավորները դուրս են եկել միջանցք ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և Լևոն Զուրաբյանը շարունակել են վիճել, որը վերածվել է ծեծկռտուքի։

ԱԺ պատգամավորները աղմուկի վրա դուրս են եկել և բաժանել իրար քաշքշող Ֆարմանյանին ու Զուրաբյանին։ Ավելի ուշ Hraparak.am-ը կապ է հաստատել Սամվել ֆարմանյանի հետ և խնդրել հնարավորինս հանգամանալից ներկայացնել, դեպքի մանրամասները.«Ուշադրության կամ քննարկման արժանի ոչինչ էլ տեղի իրականում չի ունեցել: Նիստի ավարտից հետո ընտրակարգի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումները շարունակվեցին նիստերի դահլիճին հարակից սրահում և նախագծի հիմնական հեղինակ պարոն Ռուբեն Հակոբյանի հետ, ինչպես միշտ, բարեկամաբար զրուցում էինք՝ բերելով յուրաքանչյուրս մեր փաստարկները: Պարոն Զուրաբյանը «մեջ ընկավ»՝ օգտագործելով բառապաշար, որով հավանաբար իր հետ շփվում են իրենց տանը»:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս