Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը, Աֆրիկայում տարածված էբոլայի վիրուսի պատճառով, չի ցանկանում Գաբոնի հավաքական թողնել Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, հայտնում է Bild-ը:
Դորտմունդյան ակումբի ղեկավարությունն իրավունք ունի ֆուտբոլիստին չթողնել հավաքական: Այսպիսով, 25-ամյա հարձակվողը չի կարողանա մասնակցել Աֆրիկայի գավաթի նախընտրական փուլի Անգոլայի և Լեսոտոյի հավաքականների դեմ խաղերին: