ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Նախ նա զարմացավ, որ Ս. Ֆարմանյանն արդեն այդ դրվագի մասին հայտնել էր լրատվամիջոցներին և հենց այդ պատճառվ էլ որոշեց բացել փակագծերը:
«Դա իսկապես լավ չի և մեր ժողովուրդը լավ գիտե, թե նման պատահարների մասին առաջինը խոսողներին ինչ են ասում: Մեր ժողովուրդը շատ լավ գիտե: Բայց մյուս կողմից ես հասկանում եմ նրան, ըմբռնումով եմ մոտենում նրա հոգեկան վիճակին: Ըմբռնումով եմ մոտենում, որովհետեւ, այնուամենայնիվ, ինքը նեղված է, նեղված լինելու իրավունք ունի, որովհետեւ մի քիչ մոտիկից է ծանոթացել իմ ոտքի հետ:
Կարող եմ ասել, հաստատել` ելնելով օբյեկտիվությունից, որ իմ ոտքն անցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանները, ավելին` ես դատապարտում եմ իմ ոտքի արարքը: Ոտքս խոստացել է, որ ապագայում նման արարքներ թույլ չի տա»,-ասաց Զուրաբյանը:
Տեսանյութն՝ Armlur.am-ի