Ֆլեշ-մոբ՝ ընդդեմ կոռուպցիայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շահերի պաշտպանության ազգային կենտրոնների (ՇՊԱԿ) ազգային ցանցը մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի ողջ տարածքում իրականացնելու է Ֆլեշ-մոբ` “ՈԲչ կոռուպցիային” խորագրով, այս մասին տեղեկանում ենք ՇՊԱԿ ազգային ցանցի տարածած հաղորդագրությունից:
 ՇՊԱԿ-ների ազգային ցանցում ընդգրկված են 13 գրասենյակներ, որոնք գործում են Հայաստանի բոլոր մարզերում, յուրաքանչյուր մարզում մեկ կենտրոն, իսկ Արագածոտնի մարզի Թալին և Ապարան քաղաքներում նաև հենակետային ընդունարաններ:
Նախաձեռնության շրջանակներում յուրաքանչյուր ՇՊԱԿ–ի և ընդունարանի կողմից կազմվելու է “ՈԲչ կոռուպցիային” բառակապակցությունից մեկ տառ, որը նպատակ ունի հասարակության անդամների ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել կոռուպցիայի դեմ և դրանով ցույց տալ, որ ցանկացած բացասական երևույթ, ինչը խորթ է և անհարիր հայկական արժեքներին, անհանդուրժողության, համախմբման ու միասնական գործելու դեպքում հնարավոր է դուրս մղել հասարակությունից:
Միջոցառման ընթացքում, տառը կազմելուց հետո մասնակիցները բարձրաձայն արտասանելու են իրենց կազմած տառը, այնուհետև բարձրաձայն արտասանելու են “ՈԲչ կոռուպցիային” բառակապակցությունը:
 
“Ֆլեշ-Մոբ” միջոցառումը, որին մասնակցելու են ավելի քան 300 հոգի, կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող “ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում” ծրագրի շրջանակներում:
 
Ստորև ներկայացնում ենք այն վայրերը, որտեղ նախատեսվում է իրականացնել ակցիան.
 
Երևանի ՇՊԱԿ – ք. Երևան, Մոսկվա կ/թ-ի հարակից Շ.Ազնավուրի անվան հրապարակ. 
Արագածոտնի ՇՊԱԿ – Արագածոտնի մարզ, ք. Աշտարակի Ն.Սիսակյանի անվան դպրոց.
Թալինի ՇՊԱԸ – Արագածոտնի մարզ ք. Թալին, Տերյան 24 հասցե.
Ապարանի ՇՊԱԸ – Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Քաղաքապետարանի դիմացի հրապարակ.
Արարատի ՇՊԱԿ – Արարատի մարզ, ք. Արարատի թիվ 2-րդ դպրոց.
Արմավիրի ՇՊԱԿ – Արմավիրի մարզ ք. Արմավիրի թիվ 4-րդ դպրոց.
Գեղարքունիքի ՇՊԱԿ – Գեղարքունիքի մարզ, ք. Գավառի թիվ 1-ին դպրոց.
Լոռու ՇՊԱԿ – Լոռու մարզ, ք. Վանաձոր, Շ.Ազնավուրի անվան մշակույթի տուն.
Կոտայքի ՇՊԱԿ – Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Օգոստոսի 23.
Շիրակի ՇՊԱԿ – Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վ.Աճեմյանի անվան դրամատիկական
թատրոնի բակ.
Սյունիքի ՇՊԱԿ – Սյունիքի մարզ, ք. Կապանի թիվ 10 դպրոց.
Վայոց Ձորի ՇՊԱԿ – Վայոց Ձորի մարզ, ք, Եղեգնաձորի թիվ 1 դպրոց.
Տավուշի ՇՊԱԿ – Տավուշի մարզ, ք. Իջևանի թիվ 1-ին դպրոց: 




Լրահոս