Ես դեռ համբերությամբ հետեվում եմ, թե դուք ի՞նչ եք ուզում անել ինձ հետ. Բիշարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Օրինաց երկիր” կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը 
այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց, որ ինքը միշտ հետևում է մամուլի հրապարակումներին, որտեղ իրեն կամ գործադիր մարմին են տանում, կամ օրենսդիր:
“Ես միշտ հետևում եմ մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն ինձ մեկ գործադիր եք տանում, մեկ օրենսդիր: Տանում եք, բերում եք: Նախարար եք նշանակում, հետո բերում ԱԺ փոխնախագահ եք նշանակում, ազատում եք”,– ասաց նա:
“Ես դեռ համբերությամբ հետևում եմ, թե դուք ի՞նչ եք ուզում անել ինձ հետ”,- նշեց Բիշարյանը՝ ավելացնելով, որ կադրային նշանակումները պարզ կդառնան առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ օրերս տարբեր լրատվամիջոցներ գրում էին, թե Հեղինե Բիշարյանը կդառնա կամ ՀՀ կրթության և գիտության նախարար, կամ կզբաղեցնի ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը:




Լրահոս