Նոր մանրամասներ՝ Գագիկ Ծառուկյան-Արթուր Բաղդասարյան հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, օրեր առաջ հանդիպել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Հանդիպումը եղել է ոչ պաշտոնական և շատ մանրամասներ չեն հրապարկվում, իսկ ԲՀԿ և ՕԵԿ ներկայացուցիչներն էլ հրաժարվում են մեկնաբանություններ տալ հանդիպման մասին:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՕԵԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը հաստատեց, որ հանդիպումը ոչ պաշտոնական է եղել և մեկնաբանություններ չեն կարող տալ: Լրագրողների այն հարցին, թե ինչ են քննարկել երբեմնի հակառակորդները, նա ընդգծեց. որ Բաղդասարյանն ու Ծառուկյանը հակառակորդներ չեն եղել, իսկ հանդիպման ժամանակ էլ ուղղակի խոսել են հետաքրքրություններ ներկայացնող հարցերից:

Չի քննարկվել ՕԵԿ-ի՝ եռյակին միանալու մասին քննարկումների հնարավորությունը: Մ. Շահգելդյանի խոսքով, իրենք ունեն իրենց քաղաքական օրակարգն ու մոտեցումները, իսկ եռյակում հավաքական ուժեր են, որոնք տևական ժամանակ է միասին են աշխատում:




Լրահոս