Փարիզում փնտրում են քաղաքում շրջող վագրին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի ծայրամասում ոստիկանները և հրշեջները երկրորդ օրն է՝ շարունակում են փնտրել ազատության մեջ հայտնված վագրին, տեղեկացնում է Интерфакс-ը:
Որոնողական աշխատանքներին մասնակցում է ընդհանուր առմամբ 100 մարդ: Ազատորեն շրջող վագրի մասին հայտնել էին տեղի բնակիչները, տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Վտանգավոր կենդանու որոնմանը մասնակցում է նաև շունը, որը հատուկ վարժեցված է արջերի և խոշոր կենդանիների որսին մասնակցելու համար: Նախօրեին վագրին նկատել են Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնտևրեն քաղաքում: Քաղաքի բնակիչներին կոչ են արել գիշատիչին նկատելուն պես անհապաղ ոստիկանություն դիմել:

Առայժմ չի հաջողվել պարզվել, թե կոնկրետ որտեղից է փախել վագրը: Սկզբում իշխանությունները ենթադրում էին, թե կենդանին փախել է մոտակայքում գտնվող կրկեսներից մեկից, սակայն հետագայում այդ ենթադրությունը չհաստատվեց:

Վագրի փախուստի մասին չեն հայտնել նաև շրջակայքի կենդանաբանական այգիներից: Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացառում, որ վագրը կարող էր պատկանել մասնավոր անձի:




Լրահոս