Նիսան Մաքսիման եվ Յամահա մոտոցիկլետը բախվել են իրար. 1 զոհ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես  armlur .am –ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոմիտաս 61 հասցեի մոտ՝ Յունիբանկի դիմաց, իրար են բախվել Յամահա մակնիշի 1349 APA համարանիշի մոտոցիկլետն ու Նիսան Մաքսիմա մակնիշի 15 TT 007 համարանիշի ավտոմեքենան։ Բախման հետևանքով մոտոցիկլետը շրջվել է, իսկ մոտոցիկլետի վարորդն ու ուղևորուհին մարմնական վնասվածքներ են ստացել։
Մոտոցիկլետի և Նիսան Մաքսիմայի ուղևորուհիները տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ մոտոցիկլետավորը տեղում մահացել է։
Նիսան Մաքսիման վարել է 42-ամյա Արմենակ Ավագյանը։ 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս