ԱՄՆ-ի հազարավոր բնակիչների Մնացել են առանց հոսանքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տրոպիկական Բերիլ փոթորիկը, որը մայիսի 28-ին մեծ վնաս է հասցրել ԱՄՆ հարավարեւելյան նահանգներին, Ֆլորիդայում առանց էլեկտրականության է թողել մոտ 37000 մարդու: Փոթորիկը հորդառատ անձրևների, ուժեղ քամիների և ջրհեղեղի սպառնալիք է առաջացրել Ֆլորիդա, Ջորջիա եւ Հարավային Կարոլինա նահանգներում: Ընդ որում, քամու արագությունը մեկ վայրկյանում հասել է 38 մետրի: Փոթորկի հետեւանքով Ֆլորիդայում հետաձգվել է ջազային փառատոնը: Նահանգում ամենաշատը տուժել է Ջեքսոնվիլ քաղաքը: Անվտանգության նկատառումներով հետաձգվել են ավտոբուսային երթուղիներն ու ավիաչվերթները: 




Լրահոս