ԻՇԽՈՂ ՀՀԿ-Ն ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից մինչ օրս ողջ երկիրը սպասում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պատասխանին: Նրա «այո»-ից կամ «ոչ»-ից է կախված այսօրվա Հայաստանի ապագան, ինչը, մեղմ ասած, զավեշտալի է: Հանրապետական  կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրություններում «ջախջախիչ» հաղթանակ տարավ, ըստ էության, իրավիճակի տերը չէ: Երեկ գիշեր ՀՀ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը դարձյալ հանդիպել է Գագիկ Ծառուկյանին: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նրանց հետ է եղել նաեւ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն կողմերն էլի համաձայնության չեն եկել: Ենթադրվում է, որ կոալիցիայի ձեւավորման կոնսուլտացիաները կշարունակվեն:




Լրահոս