ՓՀԷԿ-երը նորից չորացրել են Խաչաբյուր գետը. ՀԲՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խաչաղբյուր-1» և «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-երի ձկնուղիներն ամբողջովին չոր են, իսկ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ը շահագործող «Մեգաէներջի» ՍՊԸ-ն նորից ամբողջովին ջրազրկել է գետը:

Բնապահպանության նախարարությանը կոչ ենք անում առաջնորդվել նաև մեր ներկայացված ակնհայտ փաստերով և դրանց հիման վրա կայացնել որոշումներ: Արված են նաև բազմաթիվ տեսագրություններ, որոնք նույնպես կարող ենք ներկայացնել:

Բացի այդ՝ անհրաժեշտ է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել բնապանպանական խախտումների համար` հատկապես այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց մոտ այդ խախտումները կրում են մշտական բնույթ:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)




Լրահոս