ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կոչ է անում հարգել զինադադարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ քայլերից, որոնք կնպաստեն լարվածության մեծացմանը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին:

Հաղորդագրության տեքստում նշված է, որ Միացյալ Թագավորությունը լիովին պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնում շփման գծում ուղղաթիռի խփման հետ կապված:

«Մենք միանում ենք նրանց և միջազգային հանրությանը՝ մեր ափսոսանքը հայտնելով մարդկային կորուստների համար, և մեր ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին: Մենք կողմերին կոչ ենք անում հարգել զինադադարը և աշխատել խաղաղության ուղղությամբ»,-գրված է դեսպանության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: 




Լրահոս