ՀՈԳՆԵՑԻՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ԲՀԿ համամասնական ընտրացուցակի 7-րդ համարը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանն արդեն պատրաստել է պատգամավորական մանդատից ինքնաբացարկի իր դիմումը, սակայն դրա ճակատագիրը որոշվելու է ՀՀԿ ԳՄ նիստից հետո: Ըստ մեր տեղեկությունների՝ Հովհաննիսյանը սպասելու է տեսնի՝ ինչ ճակատագրի կարժանանա կոալիցիա կազմել-չկազմելու հարցը: Երեկ զանգահարեցինք Հովհաննիսյանին՝ լուրը ճշտելու, սակայն նա անակնկալ վատ տրամադրությամբ ասաց. «Լավ էլի՛, հոգնեցրել եք այդ հարցով: Հաջողություն եմ մաղթում ձեզ»:




Լրահոս