Ավարտվեց Պորտուգալիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև Եվրո-2016-ի ընտրական հանդիպումը:
Առաջին խաղակեսում պորտուգալացիներն ունեն խաղային և տարածքային առավելություն, բայց մեր հավաքականին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը: Պորտոգալացիների կազմում առավել ակտիվ էին Կրիշտիանու Ռոնալդուն և Նանին, ովքեր խաղի հաշիվը բացելու մի քանի հնարավորություններ ունեցան, սակայն չիրացրեցին դրանք:
Մեր կազմում ակտիվ էր գործում Հենրիխ Մխիթարյանը, ում հանդեպ մրցակցի ֆուտբոլիստները բազմիցս խախտեցին կանոններն ու արժանացան դեղին քարտերի: Երկրորդ խաղակեսում իրավիճակը կրկին նույնն էր: Խաղակեսի հենց սկզբից պորտուգալացիներն առավելություն ունեին: 72-րդ րոպեին մրցակիցը կարողացավ բացել խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Ռոնալդուն:
Եվրո-2016, ընտրական փուլ, չորրորդ տուր
I խումբ
Պորտուգալիա – Հայաստան, 1:0
Կրիշտիանու Ռոնալդու, 72