ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՓՆՏՐՏՈՒՔ
Բաց նամակ հարգարժան պ-ն վարչապետ Հովիկ Արգամի Աբրահամյանին,
ՀՀ-ում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար պ-ն Տրայան Հրիսթեային.
Քանի որ ՀՀ ԱՆ նախարար Հովհաննես Մանուկյանի պատասխան նամակը ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակի պետ պարոն Կարեն Անդրեասյանին չի արտացոլում արդարության վերականգնումը, որին ուղղված է եղել պ-ն վարչապետ Հովիկ Աբրահամյանի նամակը (2014թ. հոկտեմբերի 6-ին 02\13.7\16471-4), ուստի պ-ն նախագահ Սերժ Սարգսյանը տարբեր երկրների հարթակներից դիմում է՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ մեր հայրենիքը հետ ստանալու համար կոչ-պահանջով: Ես նույնպես ընդօրինակելով Սերժ Սարգսյանին՝ դիմելու եմ տարբեր երկրներ, մինչեւ Հայաստանի Կառավարությունն արդարացի լուծում տա:
Ձեզ հասցեագրված 12.06.2014թ. հ. 150-17582 իմ դիմում հայտարարությանը Ձեր տված նամակում, ըստ էության, խնդրի լուծման պատասխան չկա ո՛չ քաղաքապետարանից, ո՛չ Ա.Ն գրանցված 2.16870-14 գրանցված 2014-06-16, որտեղ, ի պատասխան, դժգոհում են նախորդ դիմումների նույնաբովանդակ պատասխանից (դուրս է գալիս, որ դեռ շնորհակալ պետք է լինեմ այն հանգամանքին, որ կազմակերպված խլել են իմ ունեցվածքը): ՀՀ Ազգային ժողովում Ձեր ծրագրի քննարկման ժամանակ Դուք ասացիք, որ ոչ ոք չի կարող, այսինքն՝ չեք թողնի զոռբայությամբ կամ օգտվելով իր պաշտոնական դիրքից եւ լծակներից՝ տիրանալ կամ խլել ուրիշի ունեցվածքը:
Պարզաբանում մաս առաջին
Ունենալով 1) օրինական ուժի մեջ մտած ԵԿԴ 2771\02\03 18.06.2010թ. 2) վարչական դատարանի ՎԴ4586\05\06 08.12.2011թ. 3) վերաքննիչ վարչական դատարան 28 հունիսի 2012թ. որոշում:
Այս երկու վճիռների եւ որոշումների առկայության դեպքում երեք տարի հանցավոր որոնումների պատճառով Ա.Ն. նախկին նախարարի՝ Հրայր Թովմասյանի հովանավորությամբ ԴԱՀԿ-ի աշխատակիցների՝ Ա. Հակոբյանի, Դ. Բեգինյանի, ավագ հարկադիր կատարող Գ. Սախայանի սկսած 14.12.2009թ. մինչեւ 24.12.2012թ. ուղիղ երեք տարի բռնագանձում չկատարեց «ԳԱՊ» բնակշին 16 հարկանի շենքից (համեմատում եմ Խոջալուի դեպքերի հետ, երբ հայկական զորամիավորումներն ազատ միջանցք տրամադրեցին ադրբեջանցի խաղաղ բնակչությանը փրկվելու համար): Այս պարագայում ԴԱՀԿ-ի աշխատակիցները միտումնավոր սողանցք թողեցին Գագիկ Պապոյանին՝ բնակիչներից անօրինական դրամահավաք կատարելու համար:
Անօրինական է ֆիննախի աշխատակից Հայկ Դավթյանի միջնորդությամբ կազմված հաշտության համաձայնագիրը «ԳԱՊ» բնակշինի տնօրենի՝ Գագիկ Պապոյանի եւ Գոհար Կոստանյանի միջեւ 2011թ. մայիսի 20-ին, որի հիման վրա դատավճիռ է կայացվում 2011թ. մայիսի 27-ին իմ բնակարանը հանձնելու նրան՝ անտեսելով 12.06.2010թ. 2771\02\03 դատավճռի կատարումը:
Պարզաբանում 2-րդ
2011թ. հոկտեմբերին հրավիրվեցինք ֆիննախարարություն, որտեղ Հայկ Դավթյանն առաջարկեց հաշտության համաձայնագիր կնքել «ԳԱՊ» բնակշինի տնօրենի հետ: Հրաժարվեցի, քանի որ ՍՊԸ-ի տնօրինությունը դատարանին խոստում էր տվել 25 օրվա ընթացքում պահանջված գումարը վերադարձնել, սակայն չկատարեց, իր մասնակցությունը կազմված հաշտությանը բացառեց Հայկ Դավթյանը, այնուհետեւ հայտարարեց, եթե ԱՊԸ-ի տնօրինությունը վճարի՝ ինքը կխոչընդոտի:
Պարզաբանում 3-րդ
Ծանուցում ստացա գլխավոր դատախազություն կարեւորագույն գործերի քննչական վարչությունից, հրաժարվեցի ներկայանալ՝ պատճառաբանելով դատարանների վճիռների առկայությունը: Ծանուցում ստացա, ոստիկանի միջոցով բերման ենթարկվեցի, դարձրին տուժող:
Պարզաբանում 4-րդ
Քրեական գործով «ԳԱՊ» բնակշին տնօրենի՝ Գ. Պապոյանի դատավարության ժամանակ դատավոր Ա. Վարդանյանի հարցմանը, թե ինչ պահանջ ունեմ Գ. Պապոյանից, պատասխանեցի, որ իմ պահանջը «ԳԱՊ» բնակշին ՍՊԸ-ից է, իսկ քրեական գործով մեղադրող, արդարադատության առաջին դասի խորհրդական Հ.Պ. Հարությունյանի որոշումից ինձ (20 նոյեմբերի 2013թ.) պարզ դարձավ, որ իմ կնքված առքուվաճառքի նախնական պայմանագրով 26.06.2007թ. նոտարական գրասենյակի կողմից հաստատված բնակարանը 2011թ. մայիսի 20-ի ուղեգրով Հայկ Դավթյանի 2011թ. մայիսի 27-ի դատարանի վճռով տրամադրվել է Գոհար Կոստանյանին, թող բարով վայելի, բայց գոնե 4 ապրիլի 2013թ. N342-Ա որոշման մեջ հաշվի չի առնված, որ մեր գումարը ներդրված է շենքի կառուցմանը, հետեւապես հիմք են ստեղծել չվերադարձնելու վճարված գումարը տուժողի անվան տակ, ձախողված ծրագրի շրջանակում, ցանկանում եմ ընդգծել, եթե հարցնենք անկողմնակալ իրավաբանին կամ մարդու իրավունքների պաշտպանին, տվյալ դեպքում պ-ն Կարեն Անդրեասյանին, ուրիշ անվանում չունի՝ խլել բնակարանս 1995թ-ից 2-րդ կարգի հաշմանդամից՝ 2007թ.-ից ինսուլտ հիվանդությամբ, 2010թ. մինչեւ օրս չեմ կարողանում բուժում ստանալ:
Պարզաբանում 5-րդ
1. 15 փետրվարի 2012թ. ԴԱՀԿ-ի հարկադիր կատարողի Գ. Սախոյանը դիմել է վարչական դատարանին ՎԴ\4586\05\10 թերթի պարզաբանման համար այն մերժվել է 27.02.2012թ.
2. 27.02.2012թ. վարչական դատարանի ՎԴ\4586\05\10 որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել հարկադիր կատարող Գագիկ Սախոյանը: ՀՀ վերաքննիչ դատարանի 28.06.2012թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է:
19.07.2012թ. հարկադիր կատարող Գ. Սախոյանը դիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան այս անգամ «ԳԱՊ» բնակշինի անվամբ սեփական իրավունքի պետական գրանցում ստացել է, թե ոչ:
Կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ մերժվել է:
30 հունիսի 2012թ.
Այս պարզաբանումների նպատակը եղել է կոծկել դատարանների վճիռները չկատարելու համար:
Ինչ վերաբերում է, որ մեկ բնակարանը վաճառվել է մի քանի հոգու, կոնկրետ իմ գնած բնակարանը, որն ամրագրված է պայմանագրով նոտարի կողմից 26 հունիսի 2010թ.: «ԳԱՊ» բնակշինի 16 հարկանի շենքի 4-րդ հարկի 172,5քմ բնակարանը 2007թ. հունիսին հաստատվել է նոտարի կողմից, եւ ՍՊԸ-ի գրասենյակի դրամարկղ մուծվել է 134,160 ԱՄՆ դոլար:
Վաճառվել է նաեւ Գոհար Կոստանյանին դեկտեմբերի 28-ին, 2007թ.:
2010թ. մարտի 25-ին նախնական պայմանագիր է կնքվել նաեւ Յուրի Բեգլարյանի հետ:
Հայկ Դավթյանը համակարգչից օգտվելով եւ ունենալով բոլոր տվյալները՝ 2011թ. մայիսի 20-ին Գոհար Կոստանյանի եւ Գագիկ Պապոյանի հետ հաշտության պայմանագիր է կնքել, որի հիմքում դատարանը վճռում է՝ 2011թ. մայիսի 27-ի բնակարանը հանձնել Գոհար Կոստանյանին:
Այս բոլորն ապօրինաբար են:
Ուստի պ-ն Վարչապետ, խնդրում եմ Ձեզ հանձնարարել վերականգնելու արդարությունը:
Դիմել եմ Ձեզ բաց նամակով:
1) 22 հուլիսի «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով, 2014թ.
2) 26 օգոստոսի «Հրապարակ» օրաթերթով, 2014թ.
3) 26 օգոստոսի «ծՏՉՏպ ՉՐպՎÿ» րՑՈՑՖÿ ԾՈՐչՈՐՌՑՈ ԸՐցՑþվÿվՈ
4) 04 հուլիսի «Հրապարակ» օրաթերթի գլխավոր դատախազին, չեմ ստացել ոչ մի պատասխան:
Չոլագյան 26 տուն, բնակիչներ՝
Լ. Մանուկյան, Ն.Ավագյան
ԱՆՀԱՋՈՂ ՏԱՐԻ ԷՐ
Այս տարի Շիրակի մարզում շուրջ 12.000 հա ցանքատարածություն կարկտահարվեց, որից միայն 11.000-ը հացահատիկի դաշտեր էին: Նաեւ դրա արդյունքում նախորդ տարվա համեմատ այս տարի բերքի նվազ ցուցանիշ է գրանցվել: Անցյալ տարի Շիրակի մարզում հացահատիկի բերքը կազմել էր 130.000 տոննա, այս տարի այն 120.000-ը չի գերազանցում: Նույնքան ցածր է նաեւ կարտոֆիլի բերքատվությունը: Եթե նախորդ տարի միայն Շիրակի մարզում 11.000 տոննա կարտոֆիլ էր հավաքվել, ապա այս տարի, չնայած ցանքատարածությունների ավելացմանը, բերքի քանակը գրեթե նույնն է մնացել:
Գյուղացիների խոսքերով՝ աղետալի է վիճակը կաղամբի դաշտերում, որտեղ կարկտահարությունից հետո ընդամենը բերքի 50 տոկոսն է պահպանվել: Բացի այդ՝ փոքր են կաղամբի չափսերը. նախկինում ամենափոքրը 2-3 կգ էր, հիմա դրանք կշռում են 300-400 գրամ: Վերավաճառողներն այսօր կաղամբը դաշտից գնում են կիլոգրամը 50-60 դրամով, վաճառում 90-100 դրամով:
Ներկայումս գյուղացիները կանգնել են ապրանքն իրացնելու լուրջ խնդրի առաջ: Էժան վաճառել ափսոսում են, պահելու դեպքում բերքն է փչանում: Մեզ հետ զրույցում կարկտահարված համայնքների գյուղացիներն ասացին, որ այդպես էլ պետական ոչ մի աջակցություն չեղավ: Հիշեցրին իրենց կողմից ճանապարհ փակելը, երբ գյուղնախարարը շտապեց հանգստացնել գյուղացիներին, թե փոխհատուցում հաստատ կլինի, սակայն, փաստորեն, խաբեց: Գյուղացիները նաեւ նշեցին, որ դրանից հետո բերել, պարարտանյութ են բաժանել, սակայն հետո գումարը ստիպողաբար հավաքել են:
Անդրադառնալով փոխհատուցմանը՝ հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Շիրակի մարզպետարանի գյուղվարչությունից տեղեկացանք, որ ՌԴ-ից ներկրված ցորենի սերմացուները ճանապարհին են եւ անվճար տրամադրվելու են գյուղացուն, սակայն թե երբ է սերմացուն տեղ հասնելու, դեռեւս անհայտ է:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի
ՆԱԽԱՐԱՐԻ ՀՈՐԴՈՐԸ
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ լրագրողների հետ զրույցում երիտասարդ դասախոսներին հորդորել է ազատման դիմումներ չգրել: Նա անդրադարձել է պետական բուհերում երիտասարդ դասախոսների աշխատավարձից պահումներ անելու հարցի հետ կապված «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կողմից իրականացրած բողոքի ակցիային: «Ես խնդրում եմ, որ բոլոր այն դասախոսները, ովքեր դեռ ազատման դիմում չեն գրել, չանեն դա, սպասեն, խնդիրն անպայման կլուծվի: Ես ուրախ եմ, որ հանրային նախաձեռնությունները խնդիրը պահում են իրենց ուշադրության կենտրոնում, բայց միեւնույն ժամանակ պետք է շեշտեմ, որ այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է մինչեւ հանրային նախաձեռնությունների կողմից մտահոգություն ստանալը»,-ընդգծել է նա: ԿԳ նախարարը հայտարարել է, որ խնդիրն անպայման լուծում կստանա: «Փորձում ենք խնդրին լուծում տալ առանց օրենքի փոփոխության, բայց իրավաբաններն ասում են, որ մեր այդ մոտեցումը հնարավոր չի լինի իրականացնել: Մեր նախարարությունը ոչ թե խնդիրը լուծողն է, այլ բարձրաձայնողը»,-եզրափակել է նախարարը: