Քաղաքացին օգնություն է խնդրում. բաց նամակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Անահիտը: Նա խնդրում է օգնելիրեն գտնելու հրեաների համայնքի ղեկավար Վարժապետյանին:

«Ունեմ երկրաշարժից հետո՝ 1989թ. ծնված աղջիկ: Սկզբում ամեն ինչ նորմալ էրմինչ այն ժամանակ, երբ հայրը օրորելուցուժեղ սայլակը ջարդել էր,եւ երեխան ընկել էր. դա տեղի էր ունեցել 5 ամսական ժամանակ, որիցհետո աղջկաս մոտ ամեն ինչհետ գնաց: Երբ տարա բժշկի, ասացին, որպետք է քայլի եւ խոսի, որպեսզի իմանանք՝ հարվածից ինչ է տեղիունեցել: Աղջկաս հայրը,տեսնելով նրա վիճակը,լքեց մեզ: Աղջիկս չէր քայլում առանց օգնության, չէրխոսումմինչեւ 5 տարեկան: Հոր հեռանալուց հետո ես վաճառեցի իմ մեկսենյականոց բնակարանը 1995թ. եւ դստերս հետմեկնեցի Եվրոպա, որտեղ որոշակի բուժում ընդունելուց հետո աղջիկս սկսեց քայլել առանց օգնության, սկսեցխոսել: 1998թ. վերադարձանք Եվրոպայից եւ փորձեցի գտնել աղջկաս հորը, որօգնի բուժումները շարունակելու Հայաստանում, բայց իմացա, որ նա իրմորհետ մեկնել է Իսրայել:
Դիմեցի 2000թ. այդ պետության հյուպատոսություն, նրանք մերժեցին ինձ, ո՛չթողեցին աղջկաս հետ մեկնել Իսրայել, ո՛չ էլ տվյալներ տվեցին նրանից: Հայրն ալիմենտ չվճարեց:
1998թ. մինչօրս ապրում ենք վարձով՝ գումար հայհայթելով վարձի եւ աղջկաս դեղորայքի համար: 2015թ. մեկնեցինք ՌԴ, ապա՝ Իսրայել: Ես տեղյակ չէի, որպետք է ունենանք փաստաթուղթ, ըստորի՝ աղջիկս դատված եւ ամուսնացած չէ: Այդ փաստաթուղթը չունենալու պատճառով մենք չկարողացանք մնալ Իսրայելում: Աղջիկս չմնաց այնտեղ մենակ, ետ եկանք Ռուսաստանի Դաշնություն, պատրաստեցինք փաստաթղթերը աղջկաս, եւ երբ նորից գնացինք Մոսկվա, այնտեղ ասացին, որ գանք Հայաստան, այստեղից մեկնենք: Այդպես ասել էր Թբիլիսիի հյուպատոսը: 2018թ. մայիսին ետ եկանք Հայաստան. այստեղ մինչ փորձում էինք գումար ճարել մեկնելու համար, սկսվեց COVID-ը:

2019թ. մարտ ամսին մեզ ասացին, որ Րավինը՝ Հայաստանում հրեաների եկեղեցու գլխավորը, աղջկաս համար նվերեւ նամակ է բերել Իսրայելից:Քանի որ այդ տարի հոկտեմբերին լրանում էր դստերս 30 տարին, այդ նամակը եւ նվերը ուղարկած կլինեին կա՛մ տատը, կա՛մ հայրը, կա՛մ էլ այն փաստաթղթերն էին, որոնցշնորհիվ առանց մի որեւէ խնդրի աղջիկս կարող էր մեկնել Իսրայել իմ ուղեկցությամբ: Րավինը աղջկաս ասաց, որ կգա Վանաձոր եւ աղջկաս կհանձնի դրանք, բայց քանի որ ճանապարհները փակվեցին, նա չեկավ, հետո ասաց, որ նման բան չի ասել այն դեպքում, երբ ես լսել էի բարձրախոսով, երբ նա խոսում էր աղջկաս հետ: Հետո իմացանք, որ այդ նամակը հայտնվել էր հրեաների համայնքի ղեկավարի՝ Վարժապետյանի մոտ, մեզ դա ասել են համայնքի կանանցից:

Հիմա պատկերացրեք՝ինչունեն թաքցնելու Րավինը եւ այդ վերը նշված կինը, որ արդեն 22 տարի է՝ աղջկաս ատամներով պահում են Հյաստանում՝ կործանելով աղջկաս կյանքը, ասելով, որ քանի դեռ իրենք կան, ես աղջկաս չեմ կարող տանել Իսրայել.հետեւությունըթողնում եմ ընթերցողին: Իմ տեսողությունը վատացել է, պետք է բուժումներ ընդունեմ, բայց քանի որ աղջկաս մոտ մարդ չկա, չեմ կարողանում բուժվել: Խնդրում եմ օգնել այդ կնոջից ստանալ այդ նամակը եւ աղջկաս տանել Իսրայել:Ես չգիտեմ՝ ինչքան կապրեմ, որինձնիցհետո աղջիկս չհայտնվի փողոցում մենակ, իսկ Իսրայելում նա տանիք կունենա,եւհոգ կտանեն նրա մասին, բուժումներ կընդունի, իսկ Հայաստանը չունիոչ-մի օրենք նման մարդկանց համար:

Վարժապետյանը եւ Րավինը կործանեցին աղջկաս կյանքը: Խնդրում եմ Ձեզ օգնել աղջկաս ստանալ նամակը, ըստորի՝ նրա կյանքը կդասավորվի, փրկե՛ք աղջկաս կյանքը»:
Վանաձորի բնակիչ, Անահիտ, Աննա:

Օգնություն տրամադրող քաղաքացիներին խմբագրությունը պատրաստ է տրամադրել քաղաքացու հեռախոսահամարը:

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պատասխանատվություն չիկրում նամակի բովանդակության համար:




Լրահոս