Պուտինը չի ասել՝ որտեղից է ուկրաինացի անջատողականների զենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում խուսափել է ուղղակի պատասխան տալ հարցին՝ արդյոք Մոսկվան զինում է Ուկրաինայի ռուսամետ անջատողականներին:

«Որտեղից նրանց զրահատեխնիկա և հրետանային համակարգե՞ր: Ժամանակակից աշխարհում մարդիկ, ովքեր պայքար են մղում և այդ պայքարը համարում արդարացի, միշտ էլ զենք կգտնեն», – ասել է Պուտինը:

Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը թույլ չի տա Կիևի իշխանություններին «ոչնչացնել քաղաքական ընդդիմախոսնորին» Դոնբասում. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս