Նիկոլ Փաշինյանն առաջարկեց սահմանամերձ համայնքներում դպրոցական սնունդ տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը շարունակում է քննարկել սահմանամերձ համայնքներին սոցիալապես աջակցելու հարցը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ուրախ  է, որ խորհրդարանը վերջապես որոշեց նման օրինագիծ քննարկել:

Պատգամավորն առաջարկեց դպրոցական երեխաներին սննդով ապահովելու փորձնական ծրագիրն իրականացնել նաև այս համայնքներում։

«Առաջարկս է՝ բյուջեի նախագծում վերաձևակերպում անել կամ էլ այս օրենքով ֆիքսել, որ սահմանապահ համայնքների երեխաները նույնպես օգտվեն այս ծրագրից: Մի քանի համայնքներ օգտվում են, բայց ճիշտ կլինի, որ այս մոտ երեսուն համայնքները նույնպես ընդգրկվեն: Ընդ որում` ծախսերը չավելացնելով և նախագծում վերահաշվարկներ իրականացնելու միջոցով»,- ընդգծեց նա:

Վաչե Տերտերյանը նշեց, որ այս առաջարկը կներկայացվի պատկան մարմիններին և հարցը կքննարկվի:

Հիշեցնենք, որ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել սահմանամերձ համայնքներին:




Լրահոս