Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է հավաքականում առկա խնդիրների մասին և հայտարարել, որ մի քանի ֆուտբոլիստներ կարող են կորցնել իրենց տեղը հավաքականի հիմնական կազմում:
«Կարող է այնպես պատահել, որ երբ Դիեգո Կոստան ու Սեսկ Ֆաբրեգասը հավաքական վերադառնան, նրանց տեղը զբաղված լինի ուրիշների կողմից։ Սա սպառնալիք չէ, այլ իրականություն:
Իմ խնդիրը միշտ կայանում է նրանում, որպեսզի լավագույն որոշումներն ընդունեմ իսպանական ֆուտբոլի համար»,- նշել է նա: