Ռալֆ Յիրիկյանը վարչապե՞տ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 31-ին կայանալիք ԱԺ նիստից հետո նոր կառավարություն է ձեւավորվելու, եւ բազմաթիվ գործիչներ փորձել են լեզու գտնել նախագահի հետ ու սեփական անձն առաջարկել վարչապետի պաշտոնում: Նման ցանկություն ունեցել է նաեւ “Վիվասելլ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Վերջինս պարբերաբար փորձում է մուտք գործել քաղաքականություն, սակայն ապարդյուն:
Յիրիկյանը որպես իր առավելություն ներկայացրել է “Վիվասելլի” հաջողությունները հայաստանյան բջջային կապի ոլորտում եւ կատարած բարեգործությունները, սակայն նրան բացատրել են, որ վարչապետը քաղաքական պաշտոն է եւ այն զբաղեցնելու է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը: Այս մասին գրում է  NEWS.am -ը` հղում անելով իր աղբյուրներին:




Լրահոս