2 մլն եվրո՝ Նապոլեոնի եռանկյունու դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նապոլեոնի եռանկյունի գլխարկներից մեկը Ֆրանսիայում վաճառվել է 1,88 մլն եվրոյով: Այն գնել է հնությունների սիրահար մի մարդ Հարավային Կորեայից: Նա ձեռք է բերել այն գլխարկը, որը ժամանակին Նապոլեոնը նվիրել էր կայսերական ախոռներում աշխատող անասնաբույժին: Ընդհանուր առմամբ՝ գոյություն է ունեցել 19 նման եռանկյունի գլխարկ, և գիտնականները համոզված են՝ դրանք պատկանում են Նապոլեոնին:

Աճուրդում, որն անցկացվել է Փարիզից 55 կմ հեռավորության վրա գտնվող ֆոնտենբլոյում, ներկայացվել է մոտ հազար նապոլեոնյան իր Մոնակոյի Ալբերտ II թագավորի հավաքածուից: Աճուրդը շատ աշխույժ ընթացք է ունեցել, դրան մասնակցել են մեծ թվով առաջատար թանգարաններ և հարուստ գործարարներ:

Կազմակերպիչներից մեկը նշել է, որ Նապոլեոնի իրերի վաճառքը բարձրացնում է ընկերության վարկանիշը:




Լրահոս