Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագաիծը: Բոլոր պատգամավորները գովելի են համարում ներկայացված նախագիծը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանին խնդրեց բացատրել, թե ինչո՞ւ սահմանամերձ, ոչ թե սահմանապահ։
Վաչե Տերտերյանը պատասխանեց, թե «սահմանամերձ» և «սահմանապահ» համայնք հասկացությունները տարբերակվում են մի քանի հոդվածներով: Նա նշեց, թե սոցիալական աջակցությունը կազմակերպելու են համայնքի ղեկավարները մարզպետների հետ միասին: Ա. Մինասյանը հայտարարեց, որ ձեռնպահ են քվեարկելու օրինագծին:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ցանկանում էր ճշտել, թե ինչ ձևով են հաշվարկելու փոխհատուցում տրվող գումարների չափը և որքան են կազմելու:
«Դուք հաշվարկներն ունեք, ներկայացնում եք, որ ընդհանուր այսքան միլիարդ դրամի խնդիր է: Ինչո՞ւ մենք դա չենք ֆիքսում այս նախագծում, որպեսզի օրենքի հետ խնդիր չունենանք, ԱԺ-ն էլ իմանա` ինչ է քվեարկում։ Այսինքն՝ ոչ թե ձևակերպեք, որ այս Կառավարությունն այսքան կարող է ազատել հարկից, այլ չափերը գրեք»,- հետաքրքրվեց նա: Ի պատասխան նա նշեց, թե այս հարցով քննարկումները դեռ շարունակվում են: