Գազի, էլեկտրաէներգիայի փոխհատուցման համար սահմանամերձ համայնքների մեկ ընտանիքին մոտավոր ամսական հասնում է 4700 դրամի սահմանում փոխհատուցում: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Պետք է նայենք` սա բավարար է, թե ոչ: Պետք է հաշվառված և փաստացի բնակվողների վերաբերյալ տվյալները նայել: Եթե մարդը փաստացի ապրում է այնտեղ, ապա մենք պետք է կարողանանք այդ օգնությունը հասցնել իրեն»,- ընդգծեց Մելքումյանը:
Անդրադառնալով սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրենքին` Մելքումյանը նշեց, թե լավ նախաձեռնություն է և պետք է այդ համայնքները գրավիչ դարձնել: Մ. Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է այս նախագծին: