Տևական ժամանակ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Նորոյի մոտ այժմ բուռն ստեղծագործական շրջան է: Նա պատրաստում է իր նոր ձայնասկավառակը, որը կթողարկվի արդեն հաջորդ տարի: Նորոն աշխատում է նաև իր նոր տեսահոլովակի վրա, որը մոնտաժման փուլում է և շուտով կլինի եթերում:
Երգը, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակը, ռիթմիկ է, տրամադրություն բարձրացնող. այն պատմում է սիրահարված տղայի և մի «չամիչ» աղջկա մասին: Այս ամենին զուգահեռ՝ Նորոն հասցնում է հանդես գալ իր բենդի հետ ելույթներով՝ չմոռանալով իր հանդիսատեսին ուրախանալու նոր առիթներ պարգևել:
«Փետրվարի 14-ին սիրահարների օրվա առթիվ անակնկալ եմ պատրաստում բոլոր սիրահարների համար, թե կոնկրետ ինչ, դեռևս չեմ մանրամասնի»,- Armlur.am-ին տեղեկացրեց երգիչը:
Մեր այն հարցին, թե երբ սպասենք Նորոյի վերադարձին Հայաստան, վերջինս պատասխանեց, որ ցույց կտա ժամանակը. «Միայն կասեմ, որ շատ եմ կարոտել Հայաստանը, ամեն օր հետևում եմ մեր երկրին առնչվող բոլոր նորություններին, ուզում եմ խաղաղություն լինի իմ հայրենիքում»,-ասաց նա:
Աննա Բաբաջանյան