ՖՈՏՈ. Որ հայ աստղերն են երգել օլիգարխի որդու հարսանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսում օրեր առաջ տեղի էր ունեցել հայ հայտնի գործարար Ալբերտ Ավդալյանի որդու՝  Գասպարի և ոչ պակաս հայտնի գործարար Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլիտայի հարսանիքը: Այն տեղի է ունեցել Dolby Theatre-ում, որտեղ անցկացվում է «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը:

Հարսանիքը վարել են Քսենյա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը։ Հյուրերի համար երգել են  Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Լեդի Գագան եւ Ջեյսոն Դերուլոն։ Հայ օլիգարխի որդու հարսանիքին նաև հայ արտիստներ են ելույթ ունեցել՝ Արման Հովհաննիսյանը,  Սուպեր Սաքոն, Թաթա Սիմոնյանը։

Սուպեր Սաքոն երեկույթից լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել իր Instagram-ում:

Հավելենք, որ Լոս Անջելեսում Dolby Theatre-ի վարձակալության, ինչպես նաև նշված աստղերին հրավիրելու համար տասը միլիոն դոլար է ծախսվել:




Լրահոս