Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ իր ազգային թիմը ցանկանում է դառնալ «Եվրո-2016»-ի հաղթող:
Նա ընդգծել է, թե իրենք ցանկանում են կրկնել Իսպանիայի ընտրանու արդյունքը, ովքեր հաղթել են «Եվրո-2008»-ում, «Եվրո-2012»-ում և «Մունդիալ-2010»-ում:
«Մեր առջև բարձր նպատակներ ենք դրել: Ցանկանում ենք անել այն, ինչ արեց Իսպանիայի հավաքականը»,- նշել է նա: