Դի Մարիան չի բացառում, որ կարող է հայտնվել ՊՍԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան չի բացառում, որ  կարող է հայտնվել ֆրանսիական ՊՍԺ-ում։

«Այժմ ես խաղում եմ Անգլիայում, բայց ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում։ Երբեք չգիտես, թե  ով որտեղ կհայտնվի։ Ինձ համար Փարիզ տեղափոխվելը նոր փորձություն կլինի։ Ես դեռ երիտասարդ եմ և ապագայում կարող եմ հայտնվել ՊՍԺ-ում»,- նշել է ֆուտբոլիստը:

 




Լրահոս