«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն այս տարվա հոկտեմբերին միայն բջջային հեռախոսների ծառայություններից օգտվելու համար բջջային կապի օպերատորինփոխանցել է ավելի քան մեկ միլիոն դրամ: Հաշվի առնելով այն փաստը, որ նախարարության պաշտոնյաներն օգտվել են «ԱրմենՏելի» (ապրանքանիշը՝ «Բիլայն») ծառայություններից, իսկ վերջինիսսակագները ամենացածրն են, կարելի է ասել, որ սփյուռքի նախարարությունում շատախոսների պակաս չկա: Նրանք շրջում են հեռախոսներն ականջներին, իսկ վճարում ենք մենք՝ հարկատուներս: Ուսա կապի ներկայիս ժամանակակից միջոցների պայմաններում: Տեղեկացնենք, որ սփյուռքի նախարարությունը ֆիքսված կապի համար էլ վճարել է 2 միլիոն 750 հազար դրամ: Մի խոսքով՝ բավական չէ,որ հարկատուների հաշվին անիմաստ նախարարություն են պահում, մի բան էլ պարզվում է, որ այս գերատեսչությունում խոսելու սիրահարների մի հսկա բանակ կա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: