Եթե համերգին հուր կար, ապա՝ միայն մեր սրտերում. Կարեն Ավագյանը՝ համալիրի հրդեհի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, երեկ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում հրդեհ էր բռնկվել: Երեկ ուսանողության օրվա կապակցությամբ համալիրում համերգ էր տեղի ունեցել, որն էլ կազմակերպել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Պատգամավորն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուսանողությանը նվիրված համերգը անցավ աննախադեպ լավ։ Շնորհակալություն մեր ընկերներին, ուսանողներին, երիտասարդներին, ովքեր լիաթոք ուրախացան՝ օրն իրապես տոն դարձնելով։

Երբևէ մարզահամերգային համալիրն այդքան թվով մարդ չէր ընդունել։ Ինչ-որ մարդիկ անհասկանալի հանգամանքներ են կապում համերգի հետ։ Տարածված լուրերը ոչ մի առնչություն չունեն ոչ համերգի ընթացքի, ոչ էլ կազմակերպիչների հետ։

Այդ ստահոդ լուրերի հեղինակները հավանաբար այն մարդիկ են, ովքեր իրոք պաժառ են ընկել մեր հաջողությունից ու միջոցառման ազդեցիկ և ներկայացուցչական լինելուց։ Ընդ որում, միայն ՀՀԿ երիտասարդական կազմակերպության միջոցառմանը երիտասարդների թիվը մոտավորապես այնքան էր, որքան իրենց, այսպես կոչված, աշխարհացունց հանրահավաքներում։

Իսկ եթե համերգին հուր կար, ապա միայն մեր սրտերում ու հոգիներում»։




Լրահոս